Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքին հետևող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ Կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:
Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալակիր դարձավ՝ եզրափակչում պարտություն կրելով Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիից։
Փարիզի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը, որն իր կարիերայում առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերի։
Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Փարիզում մեկնարկած խաղերում։